Ամերիկյան ավիաընկերությունները ուղևորներին թույլ կտան օգտվել էլեկտրոնային սարքերից
ԱՄՆ-ի Քաղավիացիայի դաշնային վարչությունը պատրաստ է հանել ինքնաթիռի բարձրանալու և վայրէջքի ժամանակ էլեկտրոնային սարքերից օգտվելու արգելքը: Նոր կանոնները, ամենայն հավանականությամբ, ուժի մեջ կմտնեն հաջորդ տարվա սկզբին, հայտնում է Russia Today-ը:
Ինչպես ակնկալվում է, ինքնաթիռի ուղևորներին թույլ կտան չանջատել էլոկտրոնային գրքերը, MP3 նվագարկիչները և պլանշետները: Չնայած դրան, որոշ արգելքներ կպահպանվեն: Մասնավորապես թույլ չի տրվի ուղարկել SMS հաղորդագրություն, խոսել բջջային հեռախոսով և էլեկտրոնային նամակներ ուղարկել:
Մասնագետները կարծում են, որ էլեկտրոնային սարքերի ազդանշանները կարող են ազդել ինքնաթիռի կառավարման համակարգերի աշխատանքի վրա կամ խափանել օդաչուների կապը երկրային ծառայությունների հետ:










