Արգենտինան «Օսկարի» է ներկայացրել Նատալյա Օրեյրոյի մասնակցությամբ ֆիլմը

10:34 • 28.09.13

Արգենտինայի կինեմատոգրաֆիական արվեստների և գիտությունների ակադեմիան «Օսկարի» է ներկայացրել ռեժիսոր Լյուսիա Պուենսոյի «Վակոլդա» ֆիլմը` «օտարալեզու լավագույն ֆիլմ» անվանակարգում, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը:

 

Հանրահայտ Նատալյա Օրեյրոյի մասնակցությամբ ֆիլմը հաղթել է Խուան Խոսե Կապանելիի «Կախարդական ֆուտբոլ» ֆիլմին: Քվեարկության արդյունքում «Վակոլդան» ստացել է 50,3% ձայն, իսկ «Կախարդական ֆուտբոլը»` 37,75%:

 

Կինոժապավենը պատմում է արգենտինական Պատագոնիայում թաքնվող նացիստական հանցագործ Յոզեֆ Մենգելի և արգենտինական ընտանիքի հետ նրա հարաբերությունների մասին: