Blackberry-ն 2-րդ եռամսյակում 965 մլն դոլարի կորուստ է գրանցել
Կանադական Blackberry տեխնոլոգիական ընկերությունը հրապարակել է ֆինանսական տարվա 2-րդ եռամսյակի տվյալները, ըստ որի ընկերությունն ունեցել է 965 մլն դոլարի կորուստ։
Ինչպես հայտնում է Al Arabiya-ն, բջջային հեռախոսների ոլորտի նախկին առաջատարի նման «տխուր» ցուցանիշները պայմանավորված են տեխնոլոգիական մյուս ընկերությունների՝ Apple-ի ու Samsung-ի հետ լուրջ մրցակցությամբ։
Արդյունքում Blackberry-ի դիրքերն արժեթղթերի շուկայում զգալի թուլացել են։
Ընկերության գործադիր տնօրեն ու նախագահ Թորսթեն Հեյնսն այս կապակցությամբ իր խոր հիասթափությունն է հայտնել ՝ ընդգծելով, որ Blackberry-ին փոփոխություններ են հարկավոր։










