Չուտել, միայն նայել. առողջ սննդի գերիրական պատկերներ (լուսանկարներ)
Բրիտանացի Թոմ Մարթինին կարելի է գերիրական նկարչության վարպետ համարել, քանի որ վերջինիս ստեղծած սննդի պատկերներն այնքան իրական ու ախորժելի տեսք ունեն, որ ակամայից դրանք ուտելու ցանկություն է առաջանում, նշում է Oddity Central-ը:
Դրանք ներկերով արված կտավներ են, որոնցից յուրաքանչյուրն ունի առնվազն 1 մ լայնություն։ Կայքը նշում է, որ կտավների լավագույն նմուշները վաճառվել են 27 հազար դոլարով։
26-ամյա տաղանդավոր նկարիչը պատմել է, որ հիմնականում ստեղծագործում է սննդի թեմայով, քանի որ այն իր կյանքում շատ մեծ տեղ է զբաղեցնում։ Ի դեպ, երիտասարդն ընդգծել է, որ իր կտավներում պատկերում է առավելապես առողջ սնունդ, այլ ոչ թե բուրգերներ, պիցցաներ և այլ տեսակի արագ սնունդ։
















