Ջիմ Քերին գիրք է գրել երեխաների համար

19:26 • 28.09.13

Դերասան Ջիմ Քերին ներկայացրել է գիրք երեխաների համար՝ «How Roland Rolls» անվանումով, որի պատկերազարդումների հեղինակը նկարիչ Ռոբ Նեսոնն է։ Գիրքը թողարկել է Perseus Books Group հրատարակչությունը, իսկ դերասանն անձամբ շատ է հպարտանում այդ աշխատանքով, գրում է buro247.ru-ն։


Հեքիաթի գլխավոր հերոսը Ռոլանդ անունով ծովային ալիքն է, որը վախենում է մահանալ՝ ընկնելով լողափ։ Մի անգամ, իր մահվան ճանապարհին, Ռոլանդը հանկարծակի հասկանում է, որ ինքն իրականում պարզապես ալիք չէ, այլ հսկայական անմահ օվկիանոս։


Շնորհանդեսի ընթացքում Քերին գիրքն անվանել է «մետաֆիզիկական» և ընդգծել, որ այն նախատեսված է 4-8 տարեկան երեխաների համար։ «Այն զրուցում է փոքրիկների հետ լուրջ թեմաների վերաբերյալ և նվիրված է իմ թոռնիկին»,- ասել է դերասանը։

Новая книга Джима Керри