Գիտնականների նոր հայտնագործության շնորհիվ հնարավոր է ավտոմատ նորմալացնել արյան ճնշման բարձրացումը

00:00 • 29.09.13

Շվեցյարացի գիտնականները ստեղծել են բիոինժեներական սարք, որը կարող է ավտոմատ իջեցնել արյան ճնշումը դոֆամինի՝ «հաճույքի հորմոնի» արյան մեջ հայտնվելու դեպքում: Այս բացահայտում է առաջացնում է սկզբունքորեն նոր մարտավարություններ հիպերտոնիան բուժելու համար, հաղորդում է Риа Новости-ն՝ հղում կատարելով Proceedings of the National Academy of Sciences-ին:


Գիտնականները մարդու բջիջները ծրագրավորել են այնպես, որպեսզի դրանք դոֆամինի ազդեցության սինթեզեն հատուկ մարկեր-սպիտակուց: Դոֆամինը արտադրվում է ուղեղի կողմից, երբ առաջանում են տարբեր հաճելի ազդակներ:


Բջիջները տեղադրելով կիսաթափանցիկ միկրոկապսուլաների մեջ, գիտնականները դրանքն ներարկել են մկներին և համոզվել են, որ արյան մեջ մարկեր-սպիտակուցի քանակը ավելացել են ազդակների արդյունքում, որոնք «միացնում» են դոֆամինի արտադրությունը:


Դրանից հետո նրանք վերածրագրավորել են բջիջները, ինչից հետո կապսուլաները ներարկել են արյան բարձր ճնշում ունեցող արու մկներին: Դրանից հետո նրանք արուներին պահում են էգերի հետ միևնույն վանդակում՝ առաջացնելով սեռական գրգռվածություն, ինչի արդյունքում նրանց ճնշումը սկսում է իջնել: Հեղինակները գտնում են, որ այս հայտնագործությունը կարելի է օգտագործել հիպոթերմիայով տառապող մարդկանց ճնշումը ավտոմատ կարգավորելու համար:
 

Գիտնականների նոր հայտնագործության շնորհիվ հնարավոր է ավտոմատ նորմալացնել արյան ճնշման բարձրացումը