Երկիր մոլորակի մոտով Չելյաբինսկի երկնաքարի մեծությամբ երկնաքար է անցել

15:43 • 29.09.13

Գիտնականներն այս գիշեր Երկիր մոլորակից ոչ հեռու Չելյաբինսկի երկնաքարի չափ օդային մարմին են նկատել։ Այդ մասին այսօր ИТАР-ТАСС գործակալությանն ասել է Մոսկվայի պետական համալսարանի աստղագիտության բաժնի պրոֆեսոր Վլադիմիր Լիպունովը։


«Անցյալ գիշեր մենք նկատել ենք երկնային մարմին, որը շարժվում էր Երկրի ուղղությամբ և անցավ մեր երկրագնդին բավական մոտ՝ 11 հազար կմ հեռավորությունից»,- ասել է պրոֆեսորը։


Նա
նշել է, որ այդ մարմնի չափերը նման են եղել Չելյաբինսկում ընկած երկնաքարի չափերին։ «Հավանաբար, մեր մոտով անցած երկնային մարմինն աստերոիդ է եղել»,- նշել է նա։


Գիտնականի խոսքով՝ աստերոիդի թռիչքը Երկրի մոտով հնարավոր է եղել ֆիքսել Մոսկվայի պետական համալսարանի մշակած «Մաստեր» համակարգի միջոցով։ 
 

«Այն ստեղծվել է տիեզերական մարմինների հետազոտությունների համար և հնարավորություն է տալիս հայտնաբերել Չելյաբինսկի երկնաքարի նման մարմինները»,-ասել է նա։

 

 

 

 

Երկիր մոլորակի մոտով Չելյաբինսկի երկնաքարի մեծությամբ երկնաքար է անցել