Ford-ը տյունինգ-շոուի համար հատուկ Mustang է պատրաստել

00:00 • 29.09.13

Ford ընկերությունը Լաս Վեգասում կայանալիք SEMA տյունինգ-շոուի համար պատրաստել է Mustang-ի «լիցքավորված» տարբերակը, որը զինված է կոմպրեսորային շարժիչով, հաղորդում է Мотор-ը:


Project Yellow Jacket անունը ստացած նորույթը պատրաստվել Vortech Superchargers ընկերության հետ համատեղ: Մեքենան զինվել է 5 լիտր աշխատանքային ծավալով բենզինային շարժիչով, որի հզորությունը 420-ից հասել է 605 ձիաուժի:


Նոր մեքենան զինվել է նաև ածխապլաստիկ տարերից կազմված թափքով, որը պատրաստվել է 3D Carbon ընկերության կողմից, անվտանգության կարկասով, ապակե տանիքով և այլ նորարություններով:
 

Ford-ը տյունինգ-շոուի համար հատուկ Mustang է պատրաստել