Սիրիայում ավերել ու կողոպտել են Մերձավոր Արևելքի ամենահին քրիստոնեական եկեղեցին

17:26 • 29.09.13

Սիրիացի ապստամբները ավերել են Մաալուլա բացառիկ քրիստոնեական բնակավայրի Սբ Սարգսի և Բաքոսի եկեղեցին, որը համարվում է ամենահին քրիստոնեական եկեղեցին Մերձավոր Արևելքում: Այս մասին ահազանգում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:


Խոսքը «Ջաբհաթ ալ-Նուսրա» խմբավորման զինյալների մասին է: Հայտնի է դարձել, որ նրանք ոչնչացրել կամ առևանգել են նշված եկեղեցու՝ XIII և XVIII դդ–ին ստեղծված և մեծ ճանաչում ունեցող սրբապատկերները:


Եկեղեցին կառուցվել է 4-րդ դարի սկզբին, կոչվել այն սրբերի անունով, որոնք սպանվել էին Մաքսիմիլիանոս կայսեր օրոք:


Այժմ Մաալուլյում բազմաթիվ միանձնուհիներ` 40 որբ երեխաների հետ ապաստանել են տեղի մեկ այլ վանքում:


Նշվում է, որ դարեր շարունակ եպիսկոպոսանիստ ծառայած Մաալուլայում շարունակվում է սիրիական բանակի` տարածքը զինյալներից մաքրելու գործողությունը:


Նախօրեին Ռաքքա քաղաքում էլ զինյալները պղծել էին տեղի հայկական եկեղեցին` հանելով խաչը և փոխարենը տեղադրելով «Ալ-Քաիդայի» դրոշ: