Microsoft-ը որոշել է Windows 8.1-ին վերադարձնել Start կոճակը (տեսանյութ)

22:18 • 29.09.13

Windows 8.1 օպերացիոն համակարգում կրկին կտեսնենք Start կոճակը, գրում է Business Insider-ը:

 

Microsoft-ը հույս ունի, որ Start կոճակի վերականգնումը օգտատերերին կստիպի սիրել իր նորագույն օպերացիոն համակարգը: Օգտատերերը բազմիցս իրենց բողոքն էին արտահայտել թե Start-ի բացակայության հետ կապված, թե առհասարակ user interface-ի «գրեթե գաղտնիության» հասնող անհարմարության պատճառով:

 

Windows 8.1-ը հասանելի կլինի հոկտեմբերի 18-ին: 

 

Microsoft-ը որոշել է Windows 8.1-ին վերադարձնել Start կոճակը (տեսանյութ)