Գիտնականները մոծակի ստամոքսում թարմ արյուն են հայտանբերել (լուսանկար)

00:00 • 29.09.13

Գիտնականները 46 մլն տարի առաջ սատկած մոծակի ստամոքում պահպանված արյուն են հայտնաբերել, հակտնում է Daily Mail-ը:


Հետազոտող գիտնականները նորագույն տեխնիկայի միջոցով ուսումնասիրելով հայտնաբերված միջատի ստամոքսի պարունակությունը, եզրակացրել են, որ այն սատկելուց առաջ սնվել է արյունով: Հաշվի առնելով մոծակի տեսակն ու ապրած ժամանակաշրջանը՝ գիտնականները ենթադրում են, որ դա հավանաբար դինոզավրի արյուն է եղել:

 

Հայտնաբերված միջատը սատկել է անմիջապես սնվելուց հետո, երբ կենդանու մարմինը կպել է թերթաքարի և վերջինս չի կարողացել շարժվել: Դա տեղի է ունեցել ԱՄՆ-ի Մոնտանայի լեռներում, երբ վերջնական ձևավորման է ենթարկվել լեռնաշղթայի ռելիեֆը: Հնագույն կենդանու մարմինը լավ է պահպանվել, քանի որ թերթաքարային նյութը, որի մեջ այն հայտնվել է, դանդաղեցնում է օրգանիզմի քայքայումը:


Գտածոն պատկանում է արյունով սնվող մոծակների ընտանիքին, որոնք բնակվել են 46 մլն տարի առաջ, նշում է Լոնդոնի Բնության պատմության թանգարանի գիտնական Ռալֆ Հարբաքը:
 

 

Գիտնականները մոծակի ստամոքսում թարմ արյուն են հայտանբերել (լուսանկար)