Tatler-ը «նշել» է Մոնիկա Բելուչիի ծննդյան օրը սեքսուալ ֆոտոշարքով (լուսանկարներ)
«Գեղեցկությունը կնոջ համար խնդիր է դառնում 2 դեպքում. երբ այն չկա, և երբ դրանից բացի ուրիշ բան չկա»։ Այս խոսքերը պատկանում են մեր մոլորակի ամենագեղեցիկ կանանցից մեկին՝ անկրկնելի Մոնիկա Բելուչիին, ով այսօր նշում է իր ծննդյան 49-ամյակը։
Ինչպես նշում է Tatler-ը, անձամբ Բելուչիին իր իսկ խոսքերը չեն վերաբերվում, քանի որ այս դիվան կարող է պարծենալ և՛ անթերի մարմնով ու դեմքով, և՛ դերասանական տաղանդով, և՛ բնական հմայքով ու խելացիությամբ։
Ամսագիրը նկատում է, որ Բելուչին երբևէ ստիպված չի եղել իր ունեցած բոլոր առավելություններն անձամբ գովերգել, քանի որ դա նրա փոխարեն հիանալի կերպով անում են երկրպագուները, լրագրողները, դիզայներները, ռեժիսորներն ու լուսանկարիչները։
Իտալացի դերասանուհու ծննդյան օրվա կապակցությամբ Tatler-ը ներկայացրել է նրա մասնակցությամբ ամենասեքսուալ ֆոտոսեսիաները.




























