Հելեն Ֆիլդինգի նոր գրքում Բրիջիթ Ջոնսն այրի կդառնա
Լոնդոնի բնակչուհի Բրիջիթ Ջոնսի մասին պատմող Հելեն Ֆիլդինգի նոր գրքում չի լինի Մարկ Դարսին։ Նա կմահանա։ Դարսին Բրիջիթի երազանքի տղամարդն է, նրա մեծ սերը, գրում է Комсомольская правда-ն։
Գիրքը կկոչվի «Mad about the boy» և անգլերենով լույս կտեսնի հոկտեմբերի 10-ին (դեռևս միայն հատվածներ են հրապարակվել The Sunday Times թերթում)։
Նախկինում Բրիջիթ Ջոնսը միայնակ 30-ն անց կին էր, որն անընդհատ հայտնվում էր անհարմար սիրային պատմություններում, մոլագարորեն վերահսկում էր իր սեփական քաշը, ծխախոտը և օգտագործած ալկոհոլի չափը։
Այժմ նրա հիմնական խնդիրներից է կնճիռներին հետևելը։ Նա արդեն 51 տարեկան է և երկու երեխաների մայր։ Գրքում գործողություններն ընթանում են Մարկ Դարսիի մահից 5 տարի անց, և ընթերցողներն իմանում են այդ մասին այրու հիշողությունների միջոցով։
Բրիջիթը սիրավեպ է սկսում իրենից 20 տարի փոքր Ռոքսթեր անունով տղամարդու հետ, ում հետ ծանոթացել է Twitter-ում։










