Գրետա Գարբոյի իրերը վաճառվել են 1.6 մլն դոլարով
Հանրահայտ դերասանուհի Գրետա Գարբոյի իրերը, որոնք իրենցից մի ամբողջ դարաշրջան են ներկայացնում, Լոս Անջելեսում կայացած աճուրդում վաճառվել են ռեկորդային 1.6 մլն դոլարով, գրում է luxlux.net-ը։
Բոլոր իրերն այժմ կպահվեն մասնավոր հավաքածուներում։
Հայտնի է դարձել, որ դերասանուհու արևային ակնոցները գնվել են 13.750 դոլարով, Louis Vuitton սնդուկը՝ 37.500 դոլարով, գրպանի հնագույն ոսկե դանակը վաճառվել է 9.000 դոլարով, մեքենա վարելու գլխարկը՝ 15.000 դոլարով։ 8.000 դոլարով վաճառվել են Ferragamo կոշիկները, սև թավշյա չալման՝ 13.000 դոլարով։










