Հյուսիսամերիկյան վարձույթը գլխավորել է կենդանացած սննդի մասին մուլտֆիլմը

10:04 • 30.09.13

Հյուսիսամերիկյան վարձույթի առաջատարը սեպտեմբերի 27-29-ի տվյալներով «Ամպամած է, հնարավոր են տեղումներ. ԳՄՍ-ի (գենետիկորեն մոդիֆիկացված սնունդ) վրեժը» մուլտֆիլմն է, հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Agence France-Presse-ին։

 

Գյուտարար Ֆլինտ Լոկվուդի արկածների շարունակությունը, որը պետք է կանգնեցնի մոդիֆիկացված սննդի արտադրությունը, հանգստյան օրերի ընթացքում հավաքել է 35 մլն դոլար։

 

Երկրորդ տեղում է «Գերիները» ֆիլմը՝ Հյու Ջեքմանի և Ջեյք Ջիլենհոլի մասնակցությամբ։ Ֆիլմը վարձույթի 2-րդ հանգստյան օրերի ընթացքում հավաքել է 1.3 մլն դոլար։

 

Երրորդ տեղը զբաղեցնում է «Մրցարշավ» ֆիլմը՝ 10.3 մլն դոլար։