Nike մարզական կոշիկների դիզայներն աշխատանքի է անցել Apple ընկերությունում
Nike Fuelband մարզական աքսեսուարի (ապարանջան) հեղինակ Ջեյ Բլանիկից հետո Apple ընկերությունում աշխատանքի է անցել նաև մարզական կոշիկի առաջատար դիզայներ Բեն Շաֆերը։
Վերջին 4 տարիների ընթացքում նա զբաղվել է Nike մարզական կոշիկների համար Flyknit տեխնոլոգիայի մշակմամբ, գրում է iphones.ru-ն։
Ներկայում նրա դերն Apple-ում դեռ անհայտ է, սակայն ամեն ինչ վկայում է այն մասին, որ ապագա iWatch ժամացույցների թիմը համալրվել է ևս մեկ բարձրակարգ մասնագետով։










