Fujitsu ընկերության նոր սմարթֆոնը լիցքավորվում է 10 րոպեում
Ճապոնական Fujitsu ընկերությունը ներկայացրել է Android հիմքով Arrows A 301F սմարթֆոնը, որը կարելի է լիցքավորվել գերկարճ ժամանակում, հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով Engadget-ին:
Սմարթֆոնի մարտկոցը 10 րոպեի ընթացքում լիցքավորվում է այնքան, որ բավական է ամբողջ օրը աշխատելու համար, նշում են հեղինակները: Դեռևս չի նշվում, թե ինչի շնորհիվ է հաջողվել կրճատել լիցքավորման ժամանակը:
Նշվում է, որ Arrows A 301F-ը ամբողջովին լիցքավորելուց հետո ավտոնոմ համակարգում կարող է աշխատել 3 օր:
Fujitsu-ի սմարթֆոնը ունի քառամիջուկային Snapdragon 800 պրոցեսսոր, 5 դույմանոց էկրան և 13.1 մեգապիքսելանոց տեսախցիկ: Arrows A 301F-ը համալրված է նաև մատնահետքի սկաներով:










