Toshiba-ն կկրճատի իր արտասահմանյան ձեռնարկությունների աշխատակիցների թիվը
Ճապոնական էլեկտրատեխնիկա արտադրող Toshiba Corp. կորպորացիան կիսով չափ կրճատում է իր աշխատակիցների թիվը հեռուստացույցներ արտադրող արտասահմանյան ընկերություններում. նրանց թիվը կհասցվի 3000-ի, հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ վկայակոչելով ընկերության շտաբ-բնակարանը։
Ընկերությունից հայտնել են, որ պատրաստվում են կրճատել արտերկրում արտադրական բազան և ռեսուրսներն ուղղել հատկապես մեծ էկրաններով 4K ձևաչափի հեռուստացույցների արտադրությանը։ Կորպորացիայի կարծիքով՝ այդ հեռուստացույցների պահանջարկը կաճի, և այդ ոլորտում այն կարող է առաջ անցնել իր մրցակիցներից։
Ավելի վաղ Toshiba-ն դադարեցրել էր հեռուստացույցների արտադրությունը Ճապոնիայում։ Ըստ մամուլի տեղեկությունների՝ ընկերությունը պատրաստվում է փակել Լեհաստանում և Չինաստանում գտնվող գործարանները։
Ճապոնական էլեկտրատեխնիկական ընկերություններն այժմ թեժ պայքարի մեջ են հարավկորեական մրցակիցների հետ, որոնք առաջ են իրենցից հեռուստացույցների համաշխարհային շուկայում։










