ԵՄ-ն մտադիր է բոլոր սմարթֆոնների համար ստանդարտ լիցքավորիչ ստեղծել

17:55 • 30.09.13

Եվրոպական միության խորհրդարանական հանձնաժողովը քվեարկել է սմարթֆոնների համար մեկ ընդհանուր, ստանդարտ լիցքավորող սարք ստեղծելու օրենքի օգտին, որը գործելու է ԵՄ-ի տարածքում։

 

Ինչպես հայտնում է Daily Mail-ը, սա նշանակում է, որ ոլորտի առաջատար ընկերությունները ստիպված կլինեն  եվրոպական շուկայում վաճառքից հանել իրենց լիցքավորման սարքերն ու դրանք նոր ընդհանուր մոդելով փոխարինել։

 

Հանձնաժողովի քվեարկության արդյունքում ԵՄ-ի տարածքում սմարթֆոնների բոլոր գնորդներին պետք է տրամադրվեն միևնույն լիցքավորիչները։

 

ԵՄ-ն մտադիր է բոլոր սմարթֆոնների համար ստանդարտ լիցքավորիչ ստեղծել