Ավելորդ քաշը երկարացնում է կյանքը` ընդհուպ մինչև 15 տարով. հետազոտություն

13:08 • 30.09.13

Այն դեպքում, երբ խոսվում է առողջությանը ճարպակալման վնասների մասին, ամերիկացի գիտնականները պնդում են, որ ոչ մեծ ավելորդ քաշը մեծ տարիքում ոչ միայն վտանգ չի ներկայացնում, այլև կարող է օգտակար լինել, քանի որ երկարացնում է կյանքի տևողությունը, հայտնում է «Ռոսիյսկայա գազետա»-ն:

 

Օհայոյի համալսարանի գիտնականները նման եզրակացության են եկել 18 տարի տևած մասշտաբային հետազոտությունից հետո: Այդ ընթացքում մասնագետները զննել են 18 տարեկանից բարձր տասը հազար մարդու:

 

Արդյունքների վերլուծությամբ պարզվել է, որ 50-ամյա մարդիկ, ովքեր մի քանի ավելորդ կիլոգրամներ ունեն, ունեն 15 տարով ավելի ապրելու շանսեր, քան իդեալական քաշով իրենց տարեկիցները:

 

Բանն այն է, որ ավելորդ քաշը դիտվում է իբրև կայուն քաշ, այն դեպքում, երբ փոփոխականը սթրես է համարվում օրգանիզմի համար, այն էլ՝ մեծ տարիքում:
 

Ավելորդ քաշը երկարացնում է կյանքը` ընդհուպ մինչև 15 տարով. հետազոտություն