Ուկրաինայի նախկին նախագահը գիրք է գրում իր նախագահության մասին
Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոն գիրք է գրում իր նախագահության ժամանակաշրջանի մասին, հայտնում է Корреспондент-ը՝ վկայակոչելով նրա որդուն՝ Անդրեյին։
Որդու խոսքով՝ գիրքը կպատմի այն մասին, թե ինչ է արել Յուշչենկոն իր նախագահության ժամանակաշրջանում, ինչը, սակայն, այդպես էլ ուկրաինացիները չեն տեսել։ Բացի այդ, գրքում կբացահայտվեն քաղաքական գործիչների և կուսակցությունների միջև եղած հարաբերութունները։
Յուշչենկո-կրտսերը հայտնել է, որ գիրքը դեռևս գրման փուլում է, և դժվար է ասել, թե երբ այն կավարտվի։










