Երգչուհի Անասթեյշան բարդ վիրահատության է ենթարկվել

17:39 • 01.10.13

Հանրահայտ փոփ երգչուհի Անասթեյշան ստինքահեռացման վիրահատություն է տարել, երբ բժիշկները նրա մոտ 2-րդ անգամ կրծքի քաղցկեղ են հայտնաբերել։

 

Ինչպես հայտնում է Daily Mail-ը, 45-ամյա երգչուհին այս մասին հայտնել է իր երկրպագուներին՝ մանրամասնելով, որ հիվանդության մասին իմացել է այս տարվա փետրվարին։

 

«Երկու դեպքում էլ հիվանդության վաղ ախտորոշումը փրկել է իմ կյանքը։ Այժմ ես վերականգնվում եմ բարդ վիրահատությունից հետո»,-պատմել է Անասթեյշան։

 

Տարեսկզբին հայտնի էր դարձել, որ ստինքահեռացման վիրահատության է ենթարկվել նաև հոլիվուդյան ճանաչված դերասանուհի Անջելինա Ջոլին։