BMW-ն 176 հազար մեքենա է հետ կանչում՝ արգելակման համակարգի թերության պատճառով

19:20 • 01.10.13

Գերմանական մեքենաշինական հսկաներից BMW-ն 176 հազար ավտոմեքենա է հետ կանչում՝ արգելակման համակարգի թերության պատճառով. տեղեկացնում է gazeta.ru- ն:

Թերությունը կարող է հանգեցնել արգելակի ուժեղացուցչի շարքից դուրս գալուն: Ավտոարտադրողի ներկայացուցիչը նշել է, որ այդ դեպքում համակարգը կշարունակի գործել, սակայն վարորդը ստիպված կլինի ավելի ուժով սեղմել ոտնակ:


Հետ կանչը կազդի 176 հազար մեքենայի վրա, որոնցից 76 200-ը վաճառվել են ԱՄՆ-ում: Գերմանիայում հետ կկանչվի 6800 մեքենա:
 

Խոսքը BMW-ի 3-րդ, 5-րդ դասերի Z4, X1 և X3 մոդելների մասին են: Դրանք արտադրվել են 2012թ.-ի հունիսից ընթացիկ տարվա օգոստոսն ընկած ժամանակահատվածի համար:

 

BMW-ն 176 հազար մեքենա է հետ կանչում՝ արգելակման համակարգի թերության պատճառով