Հայտնաբերվել է Ժակ-Լուի Դավիդի վրձնած Նապոլեոնի դիմանկարը

00:36 • 01.10.13

Պարզվել է, որ մասնավոր հավաքածուում պահպանված Նապալեոն Բոնապարտի դիմանկարը պատկանում է ֆրանսիացի հայտնի նկարիչ Ժակ-Լուի Դավիդի վրձնին, տեղեկացնում է Lenta.ru-ն՝ The Independent-ի հղումով:


Հեղինակային նկարը, որը տարիներ շարունակ կրկնօրինակ էր համարվել, բացահայտել է դոկտոր Սայմոն Լին:


Կտավի ներկա տերը այն գնել է 2005թ.-ին: Քանի որ կտավը կրկնօրինակ է համարվել, դրա գինը եղել է մոտ 24 հազար դոլար: Ի դեպ, կայացած  վերջին աճուրդներից մեկի ընթացքում Դավիդի նկարներից մեկը վաճառվել է 3.5 մլն դոլարով:


Դոկտոր Լին նշել է, որ նկարը որպես կրկնօրինակ է համարվել, քանի որ այն շատ կեղտոտ է եղել: Նա նկարը փորձաքննության է ենթարկել միան այն բանից հետո, երբ մասնագետները մաքրել են այն:


Գիտնականները նկարը համեմատել են Դավիդի այլ ստեղծագործության հետ և ցույց տվել, որ դրանք արվել են նման ձևով: