Մինչ 2020թ. մեքենաները կունենան արտաքին պաշտպանիչ բարձիկներ (լուսանկար)
Մեքենաշինական արդյունաբերությունը ներկայացրել է անվտանգ երթևեկության համար անհրաժեշտ հերթական նորարարությունը՝ արտաքին պաշտպանիչ բարձիկներ, որոնց ֆինանսավորումն իրականացրել է Եվրոպական Միությունը։
Ինչպես նշում է Daily Mail-ը, դրանք տեղադրվում են դռների ներքևի հատվածում։ Բարձիկները բացվում են 20-30 միլիվայրկյանի ընթացքում։ Մասնագետները նշում են, որ արտաքին պաշտպանիչ բարձիկները կհայտնվեն մինչ ընթացիկ տասնամյակի ավարտը։
Նորարարության հեղինակներն են TRW Automotive ընկերության դիզայներները։
Նոր բարձիկներն ունեն 200 սմ երկարություն, 70 սմ բարձրություն և 15-20 սմ հաստություն՝ բացված վիճակում։












