Ղազախստանում առաջարկում են տները կառուցել կանեփից և բամբուկից
Ղազախստանում մատչելի բնակարաններ կառուցելու համար առաջարկել են օգտագործել «հայտնի բնական նյութերը»: Այս առաջարկով հանդես են եկել «Կանաչ տնտեսության համար» կոալիցիայի փորձագետները, հայտնում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով Tengrinews-ին:
Նրանք նշել են, որ այս տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս կառուցել տներ, որոնք կարող են դիմանալ ջերմաստիճանի կտրուկ փոփոխություններին և սեյսմակայուն են: Էկոլոգիական տան կառուցումը անհատին կարժենա 30-50 դոլար՝ 1 խորանարդ մետրի համար:
Նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հաստատել է «կանաչ տնտեսությանն» անցման համակարգը, որի հիմնական սկզբունքն է «էկոլոգիական մշակույթի ձևավորումը բիզնեսում և բնակչության մեջ»:
Այս համակարգը նախատեսվում է իրականացնել երեք փուլերով՝ 2013 թվականից մինչև 2050 թվականը ընկած ժամանակահատվածում:










