«Դոկտոր Հաուսը» հեռանում է կինոյից հանուն երաժշտության

10:22 • 01.10.13

Դերասան Հյու Լորին, որը հայտնի է «Դոկտոր Հաուս» սերիալում գլխավոր դերակատարմամբ, հայտնել է, որ պատրաստվում է որոշ ժամանակով հեռանալ կինոյից։ Նա ասել է, որ որոշել է կենտրոնանալ իր երաժշտական կարիերայի վրա, գրում է ДНИ.ru-ն։

 

Վերջին շրջանում Լորին համերգներ է ունենում որպես բլյուզ կատարող։ Վերջին՝ 2-րդ երաժշտական ալբոմը՝ «Didn't it rain», վաճառվել է ավելի քան 1 մլն օրինակով։

 

Լորին պատմել է նաև BBC ռադիոկայանի 2-րդ ալիքով հեռարձակվող իր նոր նախագծի մասին, որտեղ նա իր Copper Bottom Band թիմի հետ յուրաքանչյուր շաբաթ բլյուզ է կատարում և ներկայացնում է իր սիրելի բլյուզային ստեղծագործությունները։

 

Սակայն նա չի պատրաստվում ամբողջությամբ լքել դերասանական կարիերան։ Մասնավորապես, դերասանը կավարտի աշխատանքը «Երկիրը վաղը» գիտաֆանտաստիկ ֆիլմում, որտեղ կատարում է գլխավոր դերը։ Նկարահանումները պետք է անցկացվեն 2014թ. հունվարին։