Հարավային Կորեայում հաջողվել է գենետիկորեն մոդիֆիկացված մանրէներից բենզին ստանալ

00:24 • 01.10.13

Հարավկորեացի գիտնականներին հաջողվել է ստեղծել գենետիկորեն մոդիֆիկացված մանրէներ, որոնցից հնարավոր է բենզին ստանալ, հաղորդում է Russia Today-ի ռուսական ծառայությունը՝ հղում կատարելով ИТАР-ТАСС-ին, որն այս տեղեկությունները ստացել է երկրի տվյալ ոլորտի համար պատասխանատու գերատեսչությունից:


Գիտական խմբի ղեկավար պրոֆեսսոր Լի Սան Օբը հայտնում է, որ արտադրողական արդյունավետությունը բավականին ցածր է, սակայն այս հետազոտությունների կարևորությունը նրանումն է, որ մանրէներից հնարավոր է դարձել բենզին ստանալ:


Այս մանրէները, որոնք ստացվել են Առաջավոր գիտության և տեխնոլոգիաների կորեական ինստիտուտում, կարող են գլուկոզա կլանել և բենզին արտադրել: Նման բակտերիաներ պարունակող 1 լիտր լուծույթից ստացվել է 580 միլիգրամ վառելիք:


 

Հարավային Կորեայում հաջողվել է գենետիկորեն մոդիֆիկացված մանրէներից բենզին ստանալ