NASA-ն Տիտանի վրա հայտնաբերել է պլաստիկ նյութերի արտադրության համար անհրաժեշտ հումք
Սատուրնի արբանյակներից մեկի՝ Տիտանի վրա հայտնաբերվել է պրոպիլեն, որը օգտագործվում է պլաստիկ նյութերի արտադրության ժամանակ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ հղում կատարելով NASA-ին:
Սա առաջին դեպքն է, երբ գիտնականները պրոպիլեն են հայտնաբերել Երկիր մոլորակի սահմաններից դուրս: Բացահայտումը կատարվել է «Կասսինի» տիեզերական սարքի շնորհիվ: Սարքը կարողացել է որոշ չափով պրոպիլեն գտնել Տիտանի մթնոլորտի ստորին շերտերում:
Հայտնի է, որ Սատուրնի արբանյակներում կան տարբեր քիմիական նյութեր, այդ թվում՝ ածխաջրածին:










