Neptune ականջակալները հնարավորություն են տալիս երաժշտություն լսել ջրի տակ
Տեխնոլոգիաները զարգանում են՝ զուգահեռաբար նոր հնարավորություններ ընձեռելով մարդկանց, գրում է Daily Mail-ը՝ տեղեկացնելով, որ այժմ արդեն հնարավոր է ջրի տակ ազատ երաժշտություն լսել։
Նորաստեղծ Neptune ականջակալները հնարավորություն են տալիս լողորդին ջրի տակ երաժշտություն լսել՝ ձայնն անցկացնելով գանգոսկրերի միջով։ Մասնավորապես, ականջակալները լողորդի այտոսկրերի միջոցով ձայնային ալիքներն ուղարկում են դեպի ներքին ականջ, ինչի արդյունքում ջրի տակ գտնվող մարդը կարողանում է լսել երաժշտությունը։

Daily Mail-ը նշում է, որ ականջակալները գործում են նույն սկզբունքով, որով դելֆիններն ու կետերը շփվում են ջրի մեջ՝ ուղարկելով ձայնային թրթիռներ։
Neptune-ի գինը կազմում է 150 դոլար։












