ВКонтакте-ի օգտատերերին կզրկեն անօրինական տեսանյութեր ներբեռնելու հնարավորությունից
ВКонтакте սոցիալական ցանցը տեխնոլոգիա է մշակում, որը թույլ չի տա օգտատերերին կայք ներբեռնել անօրինական տեսանյութեր, հայտնում է «Իզվեստիա» թերթը:
Այդ մասին լուրը, սակայն, սոցցանցից հրաժարվել են մեկնաբանել։
Ինչպես հայտնում է vesti.ru-ն, նման անվտանգության համակարգ կա YouTube-ում: Դրա շնորհիվ կարելի է գրանցել հեղինակային իրավունքով պաշտպանված տեսագրությունը, ինչից հետո այն հնարավոր չէ կայք ներբեռնել անգամ փոփոխված որակով կամ կտրտված հատվածներով:
Ավելի վաղ ցանցն արդեն ներդրել է աուդիոֆայլերի համար «թվային մատնահետքերի» համակարգը:
2013 թվականի օգոստոսի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ մտած օրենքը նախատեսում է կայքերի արգելափակում, որտեղ տեղադրված է անօրինական արտադրանք:










