Յեյլի շրջանավարտը 250 մլն դոլար է նվիրաբերել համալսարանին

01:17 • 01.10.13

Ամերիկյան  Յեյլ համալսարանի շրջանավարտը համալսարանին նվիրել է 250 միլիոն դոլար, որը դարձել է անհատից տրվող ամենախոշոր նվիրատվությունը համալսարանի պատմության մեջ, հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով Associated Press-ին:

 

Ըստ Յեյլի համալսարանի նախահար Պիտեր Սելովեյի, ռեկորդային նվիրատվությունը կատարել է համալսարանի 1954 թվականի շրջանավար Չարլզ Ջոնսոնը, ով մինչև վերջին շրջանը զբաղեցնում էր խոշոր Franklin Resources միջազգային ընկերության տնօրենների խորհրդի ղեկավարի պաշտոնը:


Ջոնսոնի նվիրաբերած միջոցների շնորհիվ Յեյլի համալսարանը կկարողանա ֆինանսավորել 2 քոլեջների կառուցումը: Ներկայումս համալսարանի կազմում գործում են 12 քոլեջներ, որոնցից ամենանորը բացվել է 1961 թվականին: 2 նոր քոլեջների բացման շնորհիվ համալսարանը կկարողանա 15%-ով մեծացնել ուսանողների ընդունելությունը:
 

Յեյլի շրջանավարտը 250 մլն դոլար է նվիրաբերել համալսարանին