YouTube-ը սեփական երաժշտական մրցանակն է ստեղծում

13:46 • 01.10.13

YouTube ընկերությունը որոշել է սեփական երաժշտական մրցանակը ստեղծել: Այդ մասին ասվում է տեսածառայության պաշտոնական բլոգում:

 

Առաջին մրցանակաբաշխության արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 3-ին, գրում է gazeta.ru-ն:

 

YouTube Music Awards-ի հիմնական միջոցառումները կանցկացվեն Նյու Յորքում: Շոուում հանդես կգան հայտնի աստղեր Լեդի Գագան, ռեփեր Էմինեմը և Arcade Fire խումբը, ինչպես նաև YouTube-ի աստղեր Լինդսի Սթերլինգը և CDZA -ն:

 

Արարողության գեղարվեստական ղեկավար է նշանակվել ռեժիսոր Սփայկ Ջոնսը, վարող՝ դերասան Ջեյսոն Շվարցմանը:

 

Անվանակարգերը կհայտարարվեն հոկտեմբերի 17-ին: Մրցանակի թեկնածուներին կընտրեն վերջին 1 տարվա ընթացքում YouTube-ում ցուցադրված տեսանյութերի հիման վրա: