Թիմ Կուկն Apple ընկերության աշխատակիցներին մեկշաբաթյա հանգիստ է տրամադրել՝ լավ աշխատանքի համար

13:10 • 02.10.13

Նոր iPhone սմարթֆոնների վաճառքի հաջողությունները քննադատությունների և քննարկումների ալիք են առաջացրել վերլուծաբանների շրջանում։

 

Սակայն Apple ընկերությունում գոհ են արդյունքներից, և ինչպես նախորդ տարի, պատրաստվում են «պարգևատրել» իրենց աշխատակիցներին ավանդական աշնանային տոնի՝ Երախտագիտության օրվա կապակցությամբ, որն այդքան սիրում են ամերիկացիները, գրում է iphones.ru-ն։

 

Աշխատակիցներին ուղղված երկար նամակում Թիմ Կուկը շնորհակալություն է հայտնել բոլորին աշխատանքի համար և թույլատրել հանգստանալ ամբողջ շաբաթվա ընթացքում։
 

Թիմ Կուկն Apple ընկերության աշխատակիցներին մեկշաբաթյա հանգիստ է տրամադրել՝ լավ աշխատանքի համար