Microsoft-ի մի քանի բաժնետերեր ցանկանում են հասնել Բիլ Գեյթսի հրաժարականին

09:19 • 02.10.13

Microsoft ընկերության մի քանի խոշոր բաժնետերեր ցանկանում են, որպեսզի Բիլ Գեյթսը հրաժարական տա ամերիկյան կորպորացիայի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնից, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Reuters-ին:

 

Խոսքը երեք ներդրողների մասին է, ովքեր միասնական կարգով տնօրինում են ընկերության բաժնետոմսերի 5 տոկոսը: Ինքը՝ Գեյթսը, տնօրինում է 4,5 տոկոս բաժնետոմսեր:

 

Ավելի վաղ հայտնի է դարձել Microsoft-ի գլխավոր տնօրեն Սթիվ Բալմերի հրաժարականի մասին:

Microsoft-ի մի քանի բաժնետերեր ցանկանում են հասնել Բիլ Գեյթսի հրաժարականին