Նյու Յորքի քաղաքային օպերան հայտարարել է սնանկության մասին
Նյու Յորքի քաղաքային օպերան հայտարարել է սնանկության և գործունեության դադարեցման մասին, հաղորդում է lenta.ru-ն՝ հղում անելով Associated Press-ին:
Որոշումը կայացվել է, երբ թատրոնը չի կարողացել հավաքել անհրաժեշտ միջոցներ՝ աշխատանքը շարունակելու համար:
Սեպտեմբերին օպերան հայտարարել էր, որ անհրաժեշտ է մինչև ամսվա վերջ հավաքել յոթ միլիոն դոլար, այլապես սնանկ կճանաչվի: Գումարի հավաքագրումը հայտարարվել էր Kickstarter ինտերնետային կայքում, որի միջոցով օպերան կարողացել էր հավաքել 300 հազար դոլար:
Եվս երկու միլիոն օպերան գտել է այլ աղբյուրներից: Չնայած դրան, Նյու Յորքի օպերայի ղեկավարությունը գտել է, որ հետագա աշխատանքը հնարավոր չէ:
Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը հրաժարվել էր միջամտել օպերայի սնանկության հետ կապված իրավիճակին՝ բացատրելով, որ մշակութային հաստատության բիզնես մոդելը չի աշխատում:










