«Սիմփսոնների» պրոդյուսերները մտադիր են «սպանել» գլխավոր կերպարներից մեկին

16:55 • 02.10.13

«Սիմփսոններ» մուլտսերիալի պրոդյուսեր Էլ Ջինը հայտարարել է, որ մինչ ընթացիկ եթերաշրջանի ավարտ մուլտֆիլմի գլխավոր կերպարներից մեկը «սպանվելու» է, գրում է ria.ru-ն՝ հղում անելով Mirror-ին:

 

Նա հուշել է, որ դերասանը, ով հնչյունավորել է կերպարին, մեկ անգամ «Էմմի» մրցանակի է արժանացել դրա համար: Այլ մանրամասներ նա չի հայտնել:

 

Չնայած նրան, որ պրոդյուսերի հուշումը նեղացրել է հնարավոր «զոհերի» շրջանակը, այն, այնուամենայնիվ, ինտրիգների տեղ է թողել, ինչն օգտագործել են բուքմեյքերները:

 

Sky Bet-ի կարծիքով՝ ողբերգական ավարտի ամենաշատ հնարավորություններն ունի Ռոբերտ Անդերդանկ Տերվիլիգերը, որը հայտնի է նաև որպես Sideshow Bob: Այդ կերպարի վրա աշխատանքի համար Կելսի Գրեմերը 2006 թվականին արժանացել է ամերիկյան հեռուստատեսային ակադեմիայի մրցանակին:

 

Սերիալի հեղինակների ամենահավանական «զոհերից» է նաև պապիկ Էյբ Սիմփսոնը և Ծաղրածու Կրաստին: