Սիդնեյում հայտնաբերվել է 1.5 մլն դոլար արժողությամբ կտավների գողացված հավաքածուն
Սիդնեյի ոստիկանությանը հաջողվել են հայտնաբերել 1.5 մլն դոլար արժողությամբ կտավների հավաքածուն, որը գողացվել էր 3 տարի առաջ, հայտնում է ИТАР-ТАСС-ը։
Հավաքածուում ներառված է 18 կտավ ու էսքիզ, որոնք պատկանում են 19-20-րդ դարերի ավստրալացի նկարիչների վրձնին։ Դրանք բոլորն էլ գողացվել են 2010թ. օգոստոսին՝ սիդնեյաբնակ մասնավոր հավաքորդի տնից։
Ի սկզբանե ոստիկանները ենթադրել են, որ գողոնն ուղարկվել է արտասահման, սակայն պարզվել է, որ այն իրականում 3 տարի շարունակ պահվել է հավաքորդի տանից մի քանի կմ հեռավորության վրա։
Բացի արվեստի թանկարժեք գործերից իրավապահները հայտնաբերել են նաև գողացված Range Rover, BMW, Ferrari մակնիշի մեքենաներ։










