Սիրիայում զոհված լրագրողներին հետմահու «Էմմի» է շնորհվել

09:52 • 02.10.13

«Էմմի» մրցանակն (International Emmy Awards) «ԱՄՆ-ի սահմաններից դուրս հեռուստատեսային լրատվական ծրագիր» անվանակարգում շնորհվել է բրիտանական Independent Television News (Channel 4 News) ալիքին՝ սիրիական Հոմս քաղաքում մարտերը լուսաբանելու համար, գրում է Взгляд-ը:

 

Channel 4 News-ի ծրագրում լուսաբանվել են իրադարձություններ, որոնք տեղի են ունեցել Հոմս քաղաքի շրջակայքում 2012 թվականի փետրվարին: Ամերիկացի լրագրողուհի Մարի Քոլվինն ու ֆրանսիացի ֆոտոլրագրող Ռեմի Օշլիկը մահացել են այդ քաղաքի ռմբակոծման ժամանակ:

 

«Էմմի» մրցանակը հանձնող Հեռուստատեսային արվեստների և գիտությունների միջազգային ակադեմիան համաշխարհային հեռուստառադիոհեռարձակողների ամենամեծ կազմակերպությունն է: