Ամերիկայում մարդկության ամենահին հետքերը հայտնաբերվել են Բրազիլիայում

00:42 • 03.10.13

Հայտնի հնէաբան Նեդե Գիդոնը հայտնել է, որ Բրազիլիայում հայտնաբերել է ամերիկյան մայրցամաքում մարդու բնակության ամենահին հետքերը, որոնց տարիքը կազմում է 50.000 տարի, հաղորդում է Риа Новости-ն:


Ըստ տեղական ԶԼՄ-ների, Սերրա-դե-Կապիվարա ազգային պարկում հայտնաբերվել են խարույկների հետքեր: Դրան զուգահեռ նույն վայրում հայտնաբերված ժայռի վրա կատարած նկարների տարիքը կազմում է 29.000 տարի:


Գիդոնը նշում է, որ այս հայտնագործությունների արդյունքում առաջ է գալիս վարկած, որ մարդիկ այստեղ կարող էին հայտնվել Աֆրիկայից: Ըստ նրա, 29.000-ամյա նկարների հայտնվելը համապատասխանում է դրանց Եվրոպայում և Աֆրիկայում հայտնվելու ժամանակահատվածին:


Այսպիսով այս հայտնագործությունները կարող են հերքել այն վարկածը, որ մարդիկ մոտ 12.000 տարի առաջ Ամերիկա են եկել Ասիայից:
 

Ամերիկայում մարդկության ամենահին հետքերը հայտնաբերվել են Բրազիլիայում