Mercedes-ը ցանկանում է վերականգնել արտադրությունը Բրազիլիայում

09:19 • 03.10.13

Լյուքս դասի խոշոր ավտոարտադրողները՝ Daimler AG Mercedes-Benz-ից մինչև Audi Volkswagen AG, ցանկանում են վերականգնել ավտոմեքենաների արտադրությունը Բրազիլիայում՝ հիմնվելով այն կանխատեսումների վրա, որ թանկ մեքենաների պահանջարկը բրազիլական շուկայում մինչ 2017թ. կարող է եռակի աճել, գրում է vestifinance.ru-ն։

 

Երկուշաբթի Mercedes ընկերության ներկայացուցիչը հայտնել էր, որ ընկերությունը նախատեսում է կրկին սեդան և սպորտքար թողարկել Սան Պաուլո նահանգում, ինչը շրջանային արտադրության վերականգնում է նշանակում։

 

Հայտարարությունն արվել է 2 շաբաթ անց այն բանից հետո, երբ Audi ընկերությունը, որն իր չափերով աշխարհում 4-րդ ավտոարտադրողն է, հայտարարել է Բրազիլիա վերադառնալու ցանկության մասին։

 

Համաձայն բրազիլական Anfavea առևտրային խմբի տվյալների՝ ընթացիկ տարում ավտոմեքենաների վաճառքների ընդհանուր ծավալը կհասնի ռեկորդային 4.3 մլն-ի։ Զարգացած շուկաներում, ինչպես ԱՄՆ-ն և Եվրոպան, պահանջարկը դանդաղ է աճում, այդ պատճառով էլ ավտոարտադրողները խաղադրույքը կատարում են արտաքին շուկաների վրա։

 

«Լյուքս դասի ավտոմեքենաների շուկան շատ փոքր է, այդ պատճառով էլ աճի մեծ պոտենցիալ ունի։ Բրազիլացիներին պետք են իմիջով մեքենաներ, այդ առումով գերմանական ընկերությունները մեծ առավելություններ ունեն»,- նշել է Հարավային Ամերիկայում ավտոմոբիլային վերլուծաբան Աուգուստո Ամորիմը՝ IHS-ից։



 

Mercedes-ը ցանկանում է վերականգնել արտադրությունը Բրազիլիայում