Facebook-ը 120 մլն դոլար արժողությամբ «քաղաք» կկառուցի

18:02 • 03.10.13

Facebook ընկերությունը հայտարարել է, որ աշխատում է իր գրասենյակներին շատ մոտ գտնվող, 120 մլն դոլար արժողությամբ բնակարանային համայնքի կառուցման նախագծի ուղղությամբ, գրում է foxnews.com-ը:

 

Նախագծի շրջանակներում կկառուցվի 394 տուն։ «Անթոն Մենլո» կոչվող տարածքում կլինի ամեն ինչ՝ սկսած սպորտային բարերից մինչև շների համար խնամքի կենտրոններ:

 

Անգամ Սիլիկոնյան հովտում, որտեղ ընկերություններն աշխատակիցներին տրամադրում են բոլոր հնարավոր պայմանները, Facebook-ի պլանները նոր հորիզոններ են բացում, գրում է աղբյուրը։

 

Facebook-ի ներկայացուցիչն ասել է, որ իրենք ցանկանում են իրենց աշխատատեղին մոտ գտնվող տնային պայմաններով ապահովել իրենց աշխատակիցներին։

Facebook-ը 120 մլն դոլար արժողությամբ «քաղաք» կկառուցի