Քենեդու լիմուզինի կրկնօրինակը կվաճառվի աճուրդում (լուսանկարներ)
Bonhams աճուրդային տունը վաճառքի է հանել Lincoln լիմուզիններից մեկը, որոնք հատուկ ստեղծվել էին ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդու համար, հաղորդում է Мотор-ը:

Ամերիկյան կառավարությունը Ford-ին պատվիրել էր նախագահի և նրան ուղեկցող խմբերի համար հատուկ մեքենաներ պատրաստել 1961 թվականին: Հիմնական պահանջներն էին բաց տանիքը և մեծ դռները: Մեքենան ստացել է Lincoln Continental-ի հիմքը և Hess & Eisenhardt ընկերության արտադրած թափքը: Ավելի քան 3,5 տոննա կշռող մեքենան ուներ 8 մխոցանի շարժիչ և ավտոմատ փոխանցման տուփ: Մեքենայի համար նախատեսվում էր տանիքի 7 տարբեր տարբերակներ: Ընդհանուր առմամբ արտադրվել է միայն 2 այսպիսի մեքենա:

1963 թվականին Քեննեդու սպանությունից հետո լիմուզինը ուղարկել էին վերափոխման: Դրանից հետո մեքենան հանձնվել էր Դեթրոյթում գտնող Ford-ի թանգարանին: Իսկ երկորդ մեքենան վաճառվել էր նրա ներկայիս տիրոջը 1985 թվականին:











