Մայքլ Ջեքսոնի մայրը պարտվել է երգչի համերգային կազմակերպչի դեմ դատը

09:34 • 03.10.13

Մայքլ Ջեքսոնը կրկին լուրերի հերոս է, հայտնում է Forbes-ը:

 

Հանգուցյալ երգչի մայրը՝ Քեթրին Ջեքսոնը, պարտվել է AEG Live համերգային ընկերության դեմ դատական գործում. Լոս Անջելեսի դատարանը որոշել է, որ AEG Live-ը պատասխանատու չէ Ջեքսոնի մահվան համար, չնայած որ վարձած է եղել բժիշկ Քոնրադ Մյուրեյին, որը, պարզվել է, համապատասխան որակավորում չունի: Նա այժմ 4-ամյա ազատազրկում է կրում` անզգույշ սպանության համար:

 

AEG Live-ը նույն վճռով ստիպված չի լինի նաև փոխհատուցում վճարել Ջեքսոնների ընտանիքին, որն ըստ գնահատականների՝ գերազանցում էր 1 մլրդ դոլարը:

 

Աղբյուրը գրում է, որ Ջեքսոնի երեխաներն առանց այդ էլ հոյակապ ֆինանսական վիճակում են. 2009-ին իր մահից ի վեր մինչ օրս Մայքլ Ջեքսոնը մոտ կես մլրդ դոլարի եկամուտ է բերել: