Մարսի վրա մոլորակի կլիման փոխած գերհրաբուխ է հայտնաբերվել
Մարսի մակերևույթի վրա եղած հսկայական հրաբխային խառնարանները, որոնք նախկինում համարվել են Կարմիր մոլորակի վրա ընկած երկնաքարերի հետքեր, իրականում հնագույն գերհրաբխի հետքեր կարող են լինել, որոնք մոլորակի մեծ մասը ծածկել են մոխրով։
Ինչպես նշում է Взгляд-ը, նման եզրակացության ԱՄՆ-ի օդատիեզերական գործակալության՝ ՆԱՍԱ-ի գիտնականները հանգել են՝ Curiosity մարսագնացի ուղարկած տվյալներն ուսումնասիրելով։
Եթե մասնագետների վարկածն ապացուցվի, ապա դա կնշանակի, որ գերհրաբխի կողմից մթնոլորտ արտանետված գազերն ու մոխիրը կտրուկ փոխել են Մարսի կլիման՝ ազդելով մոլորակի հետագա զարգացման վրա։










