Մութ կիրճեր, սև ավազաթմբեր, գալարաձև պտտահողմեր. լուսանկարները բացահայտում են Մարսի անհավանական մակերևույթը
Այժմ արդեն հնարավոր է վիրտուալ «ճամփորդություն» իրականացնել դեպի Մարս` շնորհիվ տիեզերական արբանյակից արված մանրակրկիտ լուսանկարների։
Ինչպես նշում է Daily Mail-ը, լուսանկարներն ամենայն մանրամասնությամբ ներկայացնում են, թե ինչպիսին է Կարմիր մոլորակը։ Դրանք հնարավորություն են տալիս տեսնել օտար մոլորակի խոր ու մութ կիրճերը, սև ավազաթմբերը, ինչպես նաև գալարաձև պտտահողմերի ողջ գեղեցկությունը։
Սև ու սպիտակ լուսանկարներն արվել են ԱՄՆ-ի օդատիեզերական գործակալության՝ ՆԱՍԱ-ի Mars Reconnaissance Orbiter (MRO) արբանյակից։
ՆԱՍԱ-ի մասնագետները նշել են, որ Երկրից հետո Մարսն ամենահարուստ ու բազմազան պատմությունն ունեցող մոլորակն է։




















