Valentino նորաձևության տան կրեատիվ տնօրենները գիրք են գրել բրենդի մասին (լուսանկարներ)
Valentino նորաձևության տան կրեատիվ տնօրեններ Մարիա Գրացիա Կյուրին և Պյեր Պաոլո Պիչիոլին նախօրեին ներկայացրել են իրենց նոր «Valentino: Оbjects of Couture» գիրքը, ներկայացնում է buro247.ru-ն։
Ամերիկյան Rizzoli հրատարակչության տպագրած ստեղծագործության շնորհանդեսը կայացել է Փարիզի Gagosian Gallery պատկերասրահում, որը ձևավորված է եղել գրքից վերցված լուսանկարներով, ինչպես նաև լեգենդար բրենդի աքսեսուարներով։
Աշխարհում ժամանակակից արվեստի ամենահեղինակավոր և ազդեցիկ կուրատորներից մեկի՝ Ֆրանչեսկո Բոնամիի խմբագրությամբ ստեղծված գիրքը ներառում է աքսեսուարների ամենահայտնի դիզայներների աշխատանքների պատկերազարդումները, որոնք աշխատել են Valentino-ի հետ նրա ողջ պատմության ընթացքում։
«Այս գիրքը պատմում է գեղեցկության և վախի, արդիականության և ավանդույթների, երազանքների և սարսափների, երևակայության և առօրեականության, վեհության և հասարակի մասին»,- գրքի մասին ասել է Մարիա Գրացիան։
Գրքի օրինակներն ու հեղինակների ստորագրությունն առաջինը կարողացել են ստանալ Ֆրանկա Սոցանին, Միրոսլավ Դուման, դերասանուհիներ Կասիա Սմուտնյակը, Էնջի Հերմոնը և շատ ուրիշներ։


Մարիա Գրացիա Կյուրի, Ֆրանկա Սոցանի և Պյեր Պաոլո Պիչիոլի

Մարիա Գրացիա Կյուրի, Ջինեվրա էլկան և Պյեր Պաոլո Պիչիոլի
Կասիա Սմուտնյակ
Էնջի Հերմոն











