Ջորջ Քլունին արժանացել է Ambassador for Humanity Award մրցանակի (լուսանկարներ)

18:03 • 04.10.13

Հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունին արժանացել է USC Shoah Foundation Institute-ի Ambassador for Humanity Award մրցանակին, գրում է buro247.ru-ն։

 

USC Shoah Foundation Institute-ը հիմնադրվել է ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգի կողմից 1994-ին, այն միջոցներով, որոնք ստացել է օսկարակիր «Շինդլերի ցուցակը» ֆիլմի համար։

 

«Շոա հիմնադրամի» գործունեությունն ուղղված է Ցեղասպանության, այդ թվում՝ Հոլոքոստի զոհերի հետ հարցազրույցները, փաստաթղթերը, գրավոր վկայությունները պահպանելուն։

 

Սփիլբերգի նախագահությամբ նախօրեին կայացել է ամենամյա գալա-ընթրիք, որը նվիրված է եղել բարերար և դերասան Ջորջ Քլունիին։ Այդ ժամանակ էլ դերասանն արժանացել է ինստիտուտի բարձրագույն պարգևին՝ մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությանն ուղղված մշտական աշխատանքի, հատկապես՝ Դարֆուր շրջանում ցեղասպանությունը կանխելու և իրավիճակը լավացնելու ձգտումների համար։

 

Երեկոյի հատուկ հյուրն է եղել դերասանուհի Սանդրա Բալոքը, որը նախօրեին Քլունիի հետ ներկայացրել է Ալֆոնսո Կուարոնի «Ձգողականությունը» ֆիլմի նյույորքյան պրեմիերան։

Джордж Клуни
 

Стивен Спилберг и Джордж Клуни

Սթիվեն Սփիլբերգ և Ջորջ Քլունի

Джордж Клуни и Стивен Спилберг

Джордж Клуни, Сандра Баллок и Стивен Спилберг

Սթիվեն Սփիլբերգ, Սանդրա Բալոք և Ջորջ Քլունի

Джон Стюарт, Джордж Клуни и Сандра Баллок

Ջոն Ստյուարտ, Սանդրա Բալոք և Ջորջ Քլունի

Джордж Клуни, Сандра Баллок и Стивен Спилберг

Сандра Баллок




Источник:http://buro247.ru/events/photo-reports/gala-uzhin-usc-shoah-foundation-institute-v-nyu-yo.html