Հունաստանում հայտնաբերվել են 6 հազար տարվա գինու մնացորդներ

12:06 • 04.10.13

Հունաստանի հյուսիսում ընթացող պեղումների ժամանակ հնագետները հայտնաբերել են 6 հազար տարվա գինու մնացորդներ։

 

Ինչպես հայտնում է Газета-ն՝ The Huffinghton Post-ին հղումով, մնացորդները հայտնաբերվել են հնագույն կերամիկայի բեկորների վրա։

 

Դրանց անալիզի արդյունքում պարզվել է, որ մնացորդներում առկա է գինու թթվանյութ, որն ապացուցում է խմիչքի պատրաստման փաստը։

 

Տարածքը, որում անցկացվում են պեղումները, բնակեցված է եղել մ.թ.ա. 6500-ից։
 

Հունաստանում հայտնաբերվել են 6 հազար տարվա գինու մնացորդներ