Ամենաշատ այցելվող կայքերը՝ ըստ երկրների (լուսանկար)
Oxford Internet Institute-ի հետազոտողները քարտեզ են մշակել, որում ներկայացված են ամենաշատ այցելվող կայքերը՝ ըստ աշխարհի երկրների, գրում է Bussiness Insider-ը:
Ըստ հետազոտողների տվյալների՝ Google-ը գերիշխող դիրք ունի Հյուսիսային Ամերիկայում, Եվրոպայում, Հարավային Ասիայում, մինչդեռ Facebook-ը «հաղթում է» Ամերիկայի իսպանախոս հատվածում, Միջին Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում:
Yandex-ին է պատկանում Ռուսաստանում որոնողական թրաֆիքի 3/5-ը, Yahoo-ն առավելապես տարածված է Ճապոնիայում և Թայվանում:
Իսկ քարտեզի վրա կանաչ հատվածից պարզ է դառնում թե ինչու է Baidu-ն առաջին չինական ընկերությունը NASDAQ-100 ինդեքսում:











